30/10/2020 14:16
Կրեմլը հրաժարվել է խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել պատասխանել հարցին, թե արդյոք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ շփման ընթացքում առաջարկել է ռուս խաղաղապահներ մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը և՛ Բաքվի, և՛ Երևանի գործընկերների հետ շփումներում շոշափում է հնարավոր կարգավորման հետ կապված ամենալայն ասպեկտները:
Միևնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահ ուժ հակամարտության գոտի է բերվում միայն երկու կողմերի համաձայնությամբ»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ուղարկել իր խաղաղապահներին հակամարտության գոտի՝ բոլոր կողմերի համաձայնությունը ստանալու դեպքում, Պեսկովն ասել է. «Ես այստեղ չէի անի որևէ «էվենտուալ դատողություններ»»: