30/10/2020 10:36
Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումը համարել է Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում»
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ուրբաթ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», - ասել է Փաշինյանը:
«Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայմանը համաձայնություն պետք է տան հակամարտության բոլոր կողմերը», - հավելել է նա:
Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի հասնի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության դադարեցմանը: