31/10/2020 17:06
Պուտինն ամենայն անկեղծությամբ ասել է՝ վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Սթափության հորդոր Ռուսաստանից» վերնագրով կարճ հոդված է հրապարակել iLur.am կայքում։
«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։
Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։
Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։