31/10/2020 20:56
Թշնամին հրետակոծել է ՀԱՊԿ անդամ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը. կան վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ (Տեսանյութ)
Թշնամին հրետակոծության է ենթարկել ՀԱՊԿ անդամ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը։ Կան վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ, տեղեկանում ենք «Զանգեզուր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից:
Հեռուստաընկերությունը հաղորդում է՝ հրետակոծությունները շարունակվում են, բայց բնակիչները մտադիր չեն լքել գյուղը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակ են արձակել, կան հետևանքներ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՀՀ անվտանգության ապահովման համար աջակցության տեսակն ու չափը սահմանելու համար: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: