31/10/2020 11:00
Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ կհատկացնի Ղարաբաղին մարդասիրական օգնության համար
Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության տուժածներին մարդասիրական օգնության համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի կողմից այսօր հայտարարված նոր օգնության փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:
«Ֆինանսական օգնության փաթեթում ներառված են սնունդ, դեղեր և բժշկական օգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: