31/10/2020 10:27
Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար
Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
«Մենք լրացուցիչ 400 հազար եվրոյի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են քաղաքացիական անձանց կյանքեր»: