31/10/2020 18:22
Արցախի հայերը խաղաղություն են ուզում. կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Հենրիխ Մխիթարյան
Արցախի հայերը խաղաղություն են ուզում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Հակամարտության սրման աճի, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լույսի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դրա ինքնորոշման իրավունքը», - գրել է Մխիթարյանը։