30/10/2020 23:44
Ադրբեջանը փորձում է ներկայացնել Բերձորի հիվանդանոցը որպես ռազմական օբյեկտ. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանական «Hərbi Xəbərlər və Məlumatlar» ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այդ մասին Twitter-ում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել, նշել է նա։