31/10/2020 12:25
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու են անձի նմուշին համապատասխանությունն ու թեստավորման պատասխանի իսկությունը. ԱՆ
Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը, թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: