01/11/2020 14:10
«Ամեն մեկն, ով քաֆիրի գլուխը կկտրեր, կստանար 100 դոլար». գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունը (Տեսանյութ)
Պաշտպանության բանակը հրապարակել է այսօր ավելի վաղ գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունից մի հատված:
Վերջինս, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:
Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:
Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացել են ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար: