01/11/2020 13:48
Իրանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ: Ինչպես նա հայտարարել է՝ Թեհրանը չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմանների մոտ և սպասում է առաջարկների Ադրբեջանից և Հայաստանից, ինչպես նաև «ռուս և թուրք ընկերներից», հաղորդում է «Tasnim»-ը:
«Դա չի համապատասխանում ոչ մեկի շահերին», - ճեպազրույցում ասել է Զարիֆը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին հարցին:
Նրա խոսքով՝ «այսօր նրանք սահմանամերձ շրջաններում չեն, բայց Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ նրանց գտնվելու հավանականությունը մեծ է, ուստի Թեհրանը դրա վերաբերյալ իր առանձնահատուկ մտահոգությունն է հայտնում հակամարտության կողմերին»: