01/11/2020 16:22
Հռոմի Պապը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա իր քարոզում կաթոլիկներին կոչ է արել չմոռանալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են:
«Դա ողբերգություն է», - ասել է պոնտիֆիկոսը:
Նա նշել է, որ բախումների ընթացքում ոչնչացվում են տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, եկեղեցիներ, իսկ ռազմական գործողություններն ավելի ու ավելի են ազդում խաղաղ բնակչության վրա:
Ֆրանցիսկոսը պատերազմող կողմերին կոչ է արել «դադարեցնել անմեղների արյուն թափելը» և դիմել է սրբերին՝ «խաղաղություն վերադարձնել տարածաշրջան»: