Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում

01/11/2020 21:22

Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում


Պատերազմը մեզ մեծացնում է, հասունացնում, պատերազմը 18-ամյա երիտասարդին հերոս է դարձնում:

-Դու հերոս ես, Նոյս, եղբայրս:

-Ի՞նչ հերոսություն, երբ իմ ձեռքերի մեջ 18 տարեկան էրեխայա զոհվում:

Սա 19-ը նոր բոլորած հետախույզ Նոյ Թևոնյանի հեռախոսազրույցն է ավագ քրոջ հետ: Կյանքի ընդամենը երկրորդ տասնամյակն ապրող նորաթուխ երիտասարդը պատերազմի մի քանի օրերում այնքան էր հասունացել ու մեծացել, որ իր հասակակցին որպես երեխա էր ընկալում, հոր ու եղբոր փոխարեն՝ նրա կորուստը սգում:

«Պատերազմի առաջին, թե երկրորդ օրն իրենց մոտ զինամթերքով մեքենա էր շրջվել: Մեքենան այրվելուց է եղել, մեջն էլ՝ զինվոր: Ինքը վազել մեքենայի մեջից զինվորին դուրս էր հանել: Ճիշտ է, այդ տղան մահացել էր, բայց դին գոնե չէր մոխրացել: Հենց այդ օրն ավագ քրոջս հետ խոսել ու պատմել էր այդ մասին, դեռ նոր էր, մի քիչ հուզված էր, պատերազմի արհավիրքն առաջին անգամ էր սեփական աչքերով տեսել: Ու երբ քույրս փորձել էր իրեն սփոփել՝ ասելով, որ հերոս ես, հակադարձել էր, թե ի՞նչ հերոսություն, 18 տարեկան էրեխեն ձեռներիս մեջ մեռավ: Հենց այդ օրը, այդ խոսքերից հետո մենք հասկացանք, որ նա այլևս 19 տարեկան չի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան մերօրյա պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի կրտսեր քույրը՝ Լիանա Թևոնյանը:

Նոյը, ով ծնվել էր Արարատի մարզի Արալեզ գյուղում, ապրել՝ Երևանում, իսկ վերջին տարիներին Մոսկվայում էր բնակվում, 18 տարին լրանալուն պես հայկական բանակ զորակոչվելու ճանապարհը բռնեց: Ասում էր՝ ես իմ ապագան այնտեղ եմ տեսնում, իմ Գեղամա լեռներում ու սարերում:

2020 թվականի հունվարի 19-ին զորակոչված Նոյը երեք քույրերի կրտսերն էր, ընտանիքի միակ որդին, սպասված որդին, Աստծո կողմից նախանշված որդին: Ցավոք, զորակոչվելուց հետո գոնե մեկ անգամ հարազատներին տեսնել չհասցրեց. համավարակը խանգարեց:

«Մենք երեք քույրիկ էինք, հայրս մի օր երազ է տեսնում, որ որդի է ունենալու, անունն էլ Նոյ է դնելու: Այդ երազից մեկ ամիս անց իմացանք, որ մայրս արդեն մեծ տարիքում՝ հղի է: 2001 թվականի սեպտեմբերի 19-ին լույսաշխարհ եկավ մեր Նոյը, բարի ու համեստ, ընկերասեր եղբայրս: Նա սրտացավ էր բոլորի նկատմամբ, իր դպրոցական ծախսերը կրճատում ու դրսում անտուն մարդկանց էր օգնում, մանրավաճառությամբ զբաղվող տատիկ-պապիկներին: Տանը գիրք ունենք, որն իրեն պետք չէր ու երբեք էլ պետք չեկավ, բայց ձեռքի եղած ամբողջ գումարը տվել ու գնել էր, որպեսզի օգնի վաճառող պապիկին: Ընկերներն էլ կողքից նկարել էին», - հուզմունքով հիշում է Լիանան:

Մատաղիսում է ծառայել: Զինընկերներն ընտանիքին պատմել են, որ պատերազմի անգամ ամենաթեժ պահերին, կրակների տակ սլացող զինվորական մեքենայի մեջից կարողանում էր պահի տակ դուրս թռչել ու «դրոնները» հավաքել, հետո էլ վերանորոգում ու գործարկման էր վերադարձնում:

«Տղաները, որ ներկա պահին կյանքի ու մահվան գնով հայրենիքն են պաշտպանում, երեք օր առաջ մեզ զարմացած պատմում էին եղբորս սխրագործությունների մասին: Ասում էին՝ ամեն ինչ այնքան պրոֆեսիոնալ ու վարժ էր անում, իրեն այնքան հավասարակշռված էր պահում, որ տպավորություն էր, թե առաջին անգամ չի պատերազմի մասնակցում: Ասում են, որ իր հետաքրքրասիրությամբ, պրպտուն բնավորությամբ նաև իրենց էր վարակում: Նոյին սիրում էին բոլորը՝ զինակից ընկերները, սպաները, դասընկերներն ու հարազատները», - ընդգծում է զրուցակիցս:

Փոքր տարիքից Նոյը տարբերվում էր իր մարդասիրությամբ. 7 հոգանոց ընտանիքում մեծացող միակ արու զավակը ոչ միայն երեսառած չէր, այլ նաև եսասեր ու եսակենտրոն չէր: Ամեն անգամ իրեն բաժին հասած մեկ «Սնիկերսը» 7 հավասար մասերի էր բաժանում ու կիսում ընտանիքի բոլոր անդամների հետ անխտիր: Այդպես նաև իր չապրած տարները բաշխեց…

Ավագ քույրն իրենից մեծ է 10 տարի, կրտսերը՝ Լիանան, 5 տարի: Նախընտրում էր շփվել ավագ քրոջ ընկերների հետ, ասում էր՝ իրենցից սովորելու շատ բան ունի:

Նոյը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր, ռոբոտաշինությամբ էր զբաղվում: «Թումո»-ի ընկերներով հասցրել էին հաջող նախագիծ ներկայացնել ու պատվոգրեր ստանալ: Ի դեպ, մինչև «Թումո» գնալը ստեղծագործ մտքի թռիչքը տանն էր օգտագործել. հատուկ տեխնոլոգիաներով իր սենյակ ազդանշան էր «քաշել», ու հենց իր ննջասենյակի դուռը փորձում էին բացել՝ հեռախոսին զանգ էր գալիս:

Երևի խորհրդանշական է, որ Նոյի դասընկերները նրան նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին:

«Արարատի զինկոմիսարիատի մոտ Ջիվան Աբրահամյանի նկարն էր դրված: Եղբայրս ամեն տեսնելուց հպարտորեն ասում էր՝ մեզ նմանեցնում են, իսկապես նման եմ, չէ՞: Մայրս հիմա ասում է՝ ի՞նչ իմանայինք, որ ոչ միայն արտաքինով, այլև ճակատագրով են նման, երկուսն էլ ընկան հանուն հայրենիքի», - արցունքների մեջից մոր խոսքերն է մեջբերում Լիանան:

Մերօրյա հերոսի հայրը՝ Լյովա Թևոնյանը, ով 92-94 թվականներին անցել է Արցախյան պատերազմի միջով, ոստիկանության մայոր է (հիմա թոշակի է անցել - հեղ.), որդու համար մշտապես օրինակելի կերպար է եղել: Տարիներ առաջ Նոյը մայրիկին խնդրել էր իր համար ծառայողական գրքույկ պատրաստել: «Խաղալիք գրքույկը» գրպանում՝ ծանոթ-անծանոթի ցույց էր տալիս ու ասում՝ տեսեք, ես ձեզ կպաշտպանեմ: Ու պաշտպանեց...

Բանակում կեղծանուն ուներ. քրոջ խոսքով՝ քանի որ զորաքոչվելիս փոքր-ինչ «կլորիկ» էր, նրան «ռազվեդկի պոնչ» էին ասում:

«Մարտական գործողությունների ընթացքում ինչ-որ պահ 10 հոգով անելանելի վիճակում են հայտնվել, անգամ զանգել է Մոսկվա, ազատամարտիկ հորիցս (հայրն այդ ժամանակ Մոսկվայում էր - հեղ.) խորհուրդներ հարցրել, թե ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել տվյալ դեպքում։ Մարտական մյուս ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցել՝ փրկելով 10 ընկերների կյանքը», - հպարտությամբ պատմում է քույրը:

Նոյ Թևոնյանը վերջին անգամ հոկտեմբերի 7-ին է զանգել՝ ավագ քրոջը: Հոկտեմբերի 9-ին հերթական առաջադրանքը կատարելիս 19-ամյա հերոսի երկրային կյանքի թելը կտրվեց: Նրա զոհվելու մասին ընտանիքն իմացել է երկու օր անց: Վերջին վայրկյաններին կողքին եղած ընկերները պատմել են, որ ռազմաճակատում աչքի ընկնող երիտասարդը ծանր տեխնիկայի հարվածից է զոհվել: 

«Ընկերներն ասում են, որ թեկուզ իրենց կյանքի գնով՝ թույլ չէին տա եղբորս մարմնի մի մասնիկ անգամ մնար ռազմաճակատում, կբերեին ու կհասցնեին ծնողներին: Մեր տղան մեր «տուն եկավ» շատ սիրուն, թեկուզ վերջին հրաժեշտի ժամանակ, բայց մենք նրա դեմքը, խաղաղ ժպիտը տեսանք… Ամեն օր զանգում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, երբ հաղթենք ու վերադառնա՝ շատ բան է պատմելու, առասպելական, հերոսական բաներ են եղել: Մեկ-երկու րոպեանոց զանգերի ընթացքում չէր մոռանում հարցնել ու հետաքրքրվել այլ վայրերում ծառայությունն անցնող ընկերների մասին: Պատահել է, որ ռազմի դաշտում ընկերներից մեկին է տեսել, մեզ զանգելուց առաջինն ասել է, որ այդ տղայի ծնողներին տեղյակ պահենք, որ իրենց որդին ողջ ու առողջ է», - հիշում է հերոսի կրտսեր քույրը:

Նոյն ընտրած աղջիկ ուներ, հարազատները զգացել էին, որ սրտում ինչ-որ կարևոր լար է թրթռում, բայց չէր հասցրել ծանոթացնել ընտանիքի հետ: Երբեմն քույրիկներից հետաքրքրվում էր, թե ի՞նչ նվեր կարելի է գնել, նրանց ճաշակին էր վստահում:

«Մեր ցավը մեծ է, բայց դրա հետ մեկտեղ՝ պարզ ճակատով ենք դուրս գալիս: Ե՛վ ցավ տվողն է եղբայրս, և՛ մեր ճակատը պարզեցնողը: Ինչպես մայրս է ասում՝ հերոս տղա դաստիարակեցինք ու տվեցինք Մայր հայրենիքին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լիանա Թևոնյանը:

Արալեզն արդեն նորօրյա պատերազմի 4 անմահացած հերոս ունի: Նրանցից յուրաքանչյուրի, ու անընդհանրապես՝ յուրաքանչյուր անմահացած հերոսի տեղը պետք է համալրվի: Նրանք չեն մոռացվի, բայց նրանց անունը պետք է շարունակվի: Ու տա Աստված, որ դեռ շատ Նոյեր ծնվեն Թևոնյանների ընտանիքում:


Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը Այսօր, 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Այսօր, 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան Այսօր, 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան Այսօր, 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը