01/11/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2441 դեպք, մահերի թիվն ավելացել է 28-ով
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92 254 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2441-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 55 827 (+510) մարդ, այս պահին բուժվում է 34 691-ը (+1903):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1736 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1363 (+22), այլ պատճառներով՝ 373 (+6):
Մեկ օրում մահացել է 28 մարդ: