02/11/2020 12:59
Իրանի ռազմաօդային ուժերը փորձարկելու են հակառակորդների դեմ պայքարի «ժամանակակից միջոցները»
Իրանի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 2-ին սկսել եn Սպահան կենտրոնական նահանգում «Երկնային պաշտպաններ» զորավարժությունների իններորդ մանևրի հիմնական փուլը:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ֆարհադ Գուդարզին հայտնել է, որ Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժությունների 9-րդ փուլի երկօրյա մասը նպատակ ունի «փորձարկել թշնամիներին դիմակայելու համար ժամանակակից միջոցները», հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
Զավարժություններին մասնակցում էին Սու-24 ռմբակոծիչներ և ՄիԳ-29, F-5, F-5, F-7, F-14 կործանիչներ, որոնք, ինչպես նշել է Գուդարզին, արդիականացվել են Իրանում: Նշվում է նաև, որ զորավարժությունների գործառնական գոտում տարբեր տեսակի անօդաչու սարքեր են տեղակայված: