02/11/2020 17:47
Առաջարկվում է Երևանի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք սահմանել, որը բացառապես կզբաղվի աշխարհազորի կազմակերպման գործառույթներով
Իմքայլական պատգամավոր Բակեն Թունյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց՝ աշխարհազորի հարցերով զբաղվող նոր փոխքաղաքապետի պաշտոնը ժամանակավո՞ր, թե՞ մշտական կլինի:
Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ հաստիքը մշտական կլինի, քանի որ աշխարհազորի հետ կապված խնդիրները մշտական բնույթ են ենթադրում՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ծավալներով:
Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանն էլ հերթին հետաքրքրվեց՝ արդյոք ՏԻՄ-երի դեպքում հնարավոր չէ աշխարհազորի կազմակերպման գործառույթները դնել մարզպետների տեղակալների վրա, ոչ թե առանձին հաստիք սահմանել:
Վաչե Տերտերյանը շեշտեց, որ իրենց նպատակն է աշխատանքներում ներգրավել փորձառու, համապատասխան գիտելիքներ ունեցող անձանց: