02/11/2020 14:49
Կառավարության առաջարկով ժամը 17։00-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Կառավարության առաջարկով՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Օրակարգում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։
Նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ: