02/11/2020 12:22
Կուտակումները վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի այս պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին. Փոխվարչապետը՝ Պուտինին ուղղված նամակի մասին
Ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները ու դիսլոկացիան վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի այս պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորնյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
«Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք է, այդ թվում, նաև Հայաստանի սահմանների համար», - ասաց նա։
Մհեր Գրիգորյանը վստահ է՝ իրավիճակը վերլուծվել է։
«Եվ, իհարկե, զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն», - ասաց նա։