02/11/2020 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1194 դեպք, մահերի թիվն ավելացել է 31-ով
Նոյեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93 448 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1194-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 56 466 (+639) մարդ, այս պահին բուժվում է 35 215-ը (+524):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1767 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1391 (+28), այլ պատճառներով՝ 376 (+3):
Մեկ օրում մահացել է 31 մարդ: