02/11/2020 11:28
Ունենալու ենք պարտքի աճ. Ատոմ Ջանջուղազյան
Ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացնում, «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«2020թ. գնահատվում է ճգնաժամային: Չենք համարում, որ 2021թ.-ին վերականգումը միանգամից ու անմիջապես է լինելու, հետևաբար, 2021-ն էլ բացառիկ է գնահատվում: Ունենալու ենք պարտքի աճ», - ասաց նախարարը:
Ջանջուղազյանի խոսքով՝ 2021թ. համար ներկայացված շրջանակը ենթադրում է, որ 2020թ.-ի համեմատ կարող ենք ունենալ հարաբերական նվազում պարտքի ցուցանիշների մոտավորապես 1.7 տոկոսային կետով: