02/11/2020 14:12
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու հարցը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները նշել են, որ Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ նախաձեռնության մասին:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է Սկանդինավիայից Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը:
«Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: