02/11/2020 20:27
Ադրբեջանը հումանիտար աղետին ավելացնում է նաև բնապահպանականը. զգալի վնաս է պատճառվում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։
Այսպիսով, թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին: