02/11/2020 12:45
Ցավոք, ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար. Բաթոյան
Հայտարարությունները, թե 114 թեժ գծի հեռախոսահամարի զանգերին չեն պատասխանում, իրականությանը չի համապատասխանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ անիրական են նաև այն հայտարարությունները, որ Արցախից եկած քաղաքացիները մնալու տեղ չունեն:
«Պարզել ենք, որ մարդիկ ունեն կացարան, բայց ավելի լավ տարբերակն են ուզում: Ցավոք, ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար: Առաջին հերթին քաղաքացիների տանիքի, սննդի հարցն ենք լուծում», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին տեղի ու կացարանի խնդիր չկա: