02/11/2020 10:21
ԱՀԿ ղեկավարն ինքնամեկուսացվել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյսուսն ինքնամեկուսացվել է COVID-19-ն ախտորոշված անձի հետ շփումից հետո: Այս մասին ԱՀԿ ղեկավարը գրել է Twitter- ում:
«Պարզվել է, որ ես կապ եմ ունեցել մի մարդու հետ, ով Covid-19-ի դրական թեստի պատասխան է ստացել: Ես ինձ լավ եմ զգում, ախտանշաններ չկան, բայց ես կարանտին եմ անցկացնում՝ համաձայն ԱՀԿ-ի արձանագրությունների: Ես կաշխատեմ տնից», - ասել է նա:
Նա նշել է, որ առողջության ուղեցույցների պահպանումը կարևոր նշանակություն ունի վարակի տարածումը կանխելու համար: