02/11/2020 18:07
Երևանի քաղաքապետն աշխարհազորային բրիգադը ղեկավարող նոր տեղակալ կունենա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ՝ 69 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով սահմանվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը երեքից դարձնել չորս: Ըստ նախագծի՝ նոր տեղակալը ռազմական դրության ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ իր ելույթում նշել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, հաստիքը մշտական կլինի, քանի որ աշխարհազորի հետ կապված խնդիրները մեր երկրում մշտական բնույթ են ենթադրում՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ծավալներով։