02/11/2020 14:54
Մարտունի և Մարտակերտ քաղաքների ուղղությամբ կիրառվում է «Գրադ» և «Սմերչ», նաև՝ ռազմական ավիացիա
Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Իրավիճակն անհանգիստ է հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում։
«Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: