02/11/2020 23:38
Պուտինը հեռախոսով զրուցել է Ալիևի ու Փաշինյանի հետ, քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք քննարկել են իրավիճակը Ղարաբաղում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Համապատասխանաբար, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մանրակրկիտ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները», - ասված է հաղորդագրության մեջ: