02/11/2020 18:11
Ալեն Սիմոնյանն ու Յուրի Վորոբյովը շեշտել են տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:
«Ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից», - գրել է Սիմոնյանը Facebook-ում: