02/11/2020 14:30
Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկչության հովանավորներն են. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը ռազմաճակատում գերեվարել են օտարերկրյա երկու ահաբեկիչ գրոհայինի: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստի տակ: Նրանք ահաբեկչության պետություն-հովանավորներն են, այս մասին Twitter- ում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Նա գրել է, որ հարկավոր է ճանաչել Արցախը, իսկ այն պաշտպանելու համար դեսպան Ներսեսյանիը կոչ է արել կիսվել սիրիացի երկրորդ ահաբեկչի հարցաքննության տեսանյութով, որում նա խոստովանում է, որ կռվել է ամսական 2000 ԱՄՆ դոլարի դիմաց, և նրան նաև խոստացել են հավելյալ պարգևավճար յուրաքանչյուր գլխատված «Քաֆիրի» համար:
#NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist fighters from the battlefield. #Turkey and #Azerbaijan can no longer hide behind the lies. They are state sponsors of terrorism #Recognize to protect# #. https://t.co/zcaS3IHTCp
— Varuzhan Nersesyan (@VaruzhanN) November 1, 2020