02/11/2020 10:43
2021-ի պետբյուջեի նախագծում 215 մլրդ. դրամ է կազմել կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը. Ջանջուղազյան
Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը, 2021թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ առաջինը 2021-ի համար նոր է, իսկ երկրորդը կառավարության ծրագրից բխող նպատակադրում է:
Նրա խոսքով՝ 2021թ. նախագծում 215 մլրդ. դրամ է կազմել կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Սա գերազանցում է երկրի պատմական միջին կարողությունը կապիտալ ծախսեր իրականացնելու համար:
«Ունենք նաև մի միջանկյալ լուծում 2021թ. բյուջեում, որի նման օրինակ ունեցել ենք 2020-ի համար, երբ առանձին հավելվածով առաջարկվել և ԱԺ կողմից հավանության է արժանացել կապիտալ ծրագրերի առաջնահերթյուններ հանդիսացող ծախսերի ցանկ, որն այս դեպքում նույնպես կիրառվել է», - նշեց նախարարը: