02/11/2020 17:37
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. օրակարգում երկու հարց է
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում երկու հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Ներկայացնելով օրենքի նախագծերը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան տեղակալ, տեղակալներ, նրանց պաշտոնի կնշանակի, կազատի համայնքի ղեկավարը: Բացառությամբ՝ համամասնական ընտրակարագով ընտրված համայնիք ղեկավարի առաջին տեղակալի: Տերտերյանի խոսքով՝ նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարնի համայնքի ղեկավարին՝ նրա բացակայության ընթացքում:
«Իսկ Երևանի մասին օրենքում քաղաքապետի նոր տեղակալի հնարավորություն ենք առաջարկել, ով բացառապես և ուղիղ կզբաղվի օրենքով ամրագրված գործառույթներով: Երեք տեղեկալի փոխարեն չորսն ենք առաջարկել», - նշեց նա:
Տերտերյանը խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կհստակեցնի տեղակալի գործառույթները ռազմական կամ նման իրավիճակներում, նաև հստակ կձևակերպի նրա պարտականությունները աշխարհազորային աշխատանքների կազմակերպման պարագայում: