02/11/2020 11:14
Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայերի զանգվածային երթ. համայնքը պահանջել է ճանաչել Արցախը
Հազարավոր մարդիկ կիրակի առավոտյան երթով անցել են Լոս Անջելեսի արևմուտքով՝ Ադրբեջանի հետ պատերազմում իրենց զորակցությունը հայտնելու Հայաստանին ու Արցախին:
Երթը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի կողմից, տեղի է ունեցել, երբ մասնակիցները մեկշաբաթյա հացադուլ էին հայտարարել:
Երթը սկսվել է Ուիլշիրի դաշնային շենքից և ավարտվել Ուիլշիրի պուրակում գտնվող Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Ամերիկահայ համայնքը հայտարարել է, որ իրենք պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև անհապաղ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: