02/11/2020 10:29
Կանադայում գիշերն այրվել է երկու քրիստոնեական եկեղեցի
Կանադայի Օնտարիո նահանգի Մանսի քաղաքում մեկ գիշերվա ընթացքում հրդեհ է բռնկվել քրիստոնեական երկու եկեղեցիներում: СTV հեռուստաալիքի համաձայն՝ իշխանությունները չեն բացառում հրկիզման հավանականությունը:
Կրակը կրոնական հաստատություններում, որոնք գտնվում են միմյանցից 7 կմ հեռավորության վրա, բռնկվել է վեց ժամվա տարբերությամբ: Եկեղեցիների շենքերն ամբողջությամբ ավերվել են հրդեհների հետևանքով: Տուժածներ չկան: Տեղի ոստիկանությունը նշում է, որ հրդեհները դիտարկվում են որպես կասկածելի դեպքեր:
Տեղի բնակիչը, որը այրված եկեղեցիներից մեկի շուրջ ստեղծված համայնքի կազմից է, խոստացել է «հաշիվներ պարզել» հրկիզողի հետ: