02/11/2020 11:05
Համաշխարհային տնտեսության կանխատեսմամբ, ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4 տոկոս տնտեսական անկմամբ. Ֆինանսների նախարար
Համաշխարհային տնտեսության կանխատեսմամբ, ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4 տոկոս տնտեսական անկմամբ, խորհրդարանում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մեր երկրում համավարակի ազդեցությամբ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով, հիմնական բացասական ազդեցությունը ծառայությունների ոլորտում է արձանագրվել: Պահանջարկի նվազումը պայմանավորված է եղել սպառման ու ներդրումների կրճատմամբ», - նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ տնտեսական ամենից խորն անկումը եղել է ապրիլին, որը մեղմվել է մայիսն: Տնտեսական աճի մասով էլ նախարարն ասաց, որ ներկայացված նախագծով 2020թ. համար կանխատեսվում էր բացասական 6 տոկոս մեծություն տնտեսական աճի, 2021թ. համար այն 4.8 տոկոս է գնահատված:
«Այս ցուցանիշները տարբերվում են այն օրենքից, որն ընդունել է ԱԺ-ն հոկտեմբերին քննարկման առարկա դառնալուց հետո: Ըստ այդ օրենքի՝ կանխատեսումը վերանայվել է աճի 6.8 տոկոս, ռազմական գործողություններով պայմանավորված՝ լրացուցիչ անկման չափը գնահատվել է 0.8 տոկոսային կետ», - նկատեց Ջանջուղազյանն ու ավելացրեց, որ որոշակի առումով ենթադրվում է՝ դա կարող է հանգեցնել հաջորդ տարվա կանախատեսման վերանայման: