03/11/2020 18:30
Լավրով. Ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է գրեթե 2 հազարի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել է նախարարը:
Նախարարը հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք համառորեն շարունակում ենք խթանել մեր դիրքերը տարբեր ուղիներով», - ավելացրել է Լավրովը: