03/11/2020 21:51
Պարոն Լավրովին վստահեցնում եմ, որ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացած ահաբեկիչներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ. Արցախի նախագահ
Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով լավրովի հայտարարությանը՝ գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:
Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ: