03/11/2020 15:44
Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունենք. այդ մասով արդեն իսկ 2 բան արել ենք. Արշակյան
Համաշխարհային բանկի հետ ծրագրի շրջանակում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունենք, խորհրդարանում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Այդ մասով արդեն իսկ 2 բան ենք արել: Առաջինը՝ կառավարության և կրիտիկական ենթակառուցվածքների համար բարձր մակարդակի ստանդարտների մասով արդեն իսկ շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ, որտեղ հստակեցվեծ են, թե ինչի պետք է համապատասխանեն ենթակառուցվածներն ու չհամապատասխանելու դեպքում ինչ մեխանիզմներ պետք է գործեն: Սա արդեն պատրաստ է և կառավարության կողմից առաջիկայում կընդունվի: Երկրորդ՝ ով է հետևելու որպեսզի բարձր մակարդակով գիտելիքներն ու խորհրդատվությունն ունենանք», - նշեց նախարարը: