03/11/2020 12:13
Արցախի տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ. նախատեսված է զանգվածային ոչնչացման համար. Լուսանկարներ
Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ, հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։