03/11/2020 15:29
ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրերի մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսքը հիմա հենց դրա մասին է, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Դեռ կան բավականին հստակ զարգացումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում), որոնք կատարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում է հենց դա», - ասել է Ռուդենկոն:
Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղում քաղաքական կարգավորմանը:
«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին՝ Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է», - ավելացրել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Մոսկվան, որպես ամբողջություն, «կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման գործընթացը»: