03/11/2020 12:30
Զելենսկին հերքել է Սարիկ Անդրեասյանի հայտարարություններն՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է ռուսահայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի այն պնդումները, թե Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղում մարտերի համար, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Անդրեասյանը դիմել էր Զելենսկուն Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Նա հայտարարել է, որ իբր Կիևը ֆոսֆորային ռումբեր է վաճառում Ադրբեջանին, և հայ երեխաների մահվան համար մեղադրել էր Զելենսկուն:
«Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել: Ընդհանրապես: Հատկապես այն վայրերում, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն կան շատ թեժ կետեր, ովքեր ցանկանում են այնտեղ «աշխարհաքաղաքականորեն լուծել» ինչ-որ բան», - Telegram-ում գրել է Զելենսկին:
Նա նշել է, որ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի բախումների և չի աջակցում էսկալացիային:
«Ուկրաինան հաստատ չի աջակցում զենքի մատակարարմանը», - հավելել է նախագահը: