03/11/2020 10:36
Իսլամիստ ահաբեկիչները և Իսրայելը հայտնվել են նույն կողմում, բայց վաղ թե ուշ Թել Ավիվը բախվելու է Անկարայի կայսերական հավակնություններին. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսրայելին կոչ է արել մտածել, արդյոք ճիշտ դիրքորոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի այն փաստի մասին, որ իրականում վարձկանները, իսլամիստ ահաբեկիչները և Իսրայելը նույն կողմում են: Այնպես որ, այդ երկիրը պետք է որոշի՝ արդյո՞ք իրեն հարմար է այդ իրավիճակը», - ասել է նա «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում:
Փաշինյանը հորդորել է մտածել այն մասին, թե արդյո՞ք Իսրայելը ցանկանում է լինել Թուրքիայի նման երկրի հետ նույն ճամբարում: Ըստ նրա՝ վաղ թե ուշ Իսրայելն ինքն է բախվելու Անկարայի «կայսերական հավակնություններին»:
Ըստ Փաշինյանի՝ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որը ձգտում է «կազմակերպել Հայոց ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում»:
Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը ներգրավված ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ «Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում»: