03/11/2020 12:22
Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ նախագահ
Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի հարկային եկամուտների սպասողականն այս պահի նախատեսված է 1 տրիլիոն 320.5 միլիարդ դրամ, սակայն մեր կանախատեսումներով և սպասումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, հնարավոր է՝ մի փոքր ավելի: Սա շատ լավ ցուցանիշ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Համավարակի և պատերազմական գործողությունների պատճառով մեր սպասումները մի փոքր վատն էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել: Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել», - ասաց ՊԵԿ նախագահը:
Նա միաժամանակ նշեց, որ ԱԱՀ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր նշաձողի վրա է եղել, քան շրջանառության հարկ վճարողների դեպքում: