03/11/2020 14:35
Ավստրիայի կանցլերը Վիեննայում հարձակումն անվանել է պայքար քաղաքակրթության և բարբարոսության միջև
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ դա ոչ թե բախում է ավստրիացիների և միգրանտների միջև, այլ պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև:
«Պետք է պարզ լինի, որ սա հակասություն չէ քրիստոնյաների և մահմեդականների կամ ավստրիացիների և միգրանտների միջև: Ոչ, սա պայքար է խաղաղությանը հավատացող մեծ թվով մարդկանց և պատերազմ ցանկացողների միջև: Սա կռիվ է քաղաքակրթության և բարբարոսության միջև, և մենք կվիճարկենք այս պայքարը ամենայն վճռականությամբ», - ասել է Կուրցը բնակչությանը ուղղված իր ուղերձում: