03/11/2020 14:17
Մերկել. Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունն անվանել է բոլորի համար ընդհանուր թշնամի: Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, երեքշաբթի Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», - ասվում է հայտարարության մեջ:
Կանցլերը ցավակցություն է հայտնել նաև զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Մենք չենք կարող ենթարկվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության մասնատմանը», - Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը: