03/11/2020 16:24
Միլոնովը պատմել է Ադրբեջանից իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը РИА Новости-ին հայտնել է, որ սոցիալական ցանցերում և մեսենջերներում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի բնակիչների կողմից, ինչի առիթով ինքը մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ:
«Մեսենջերներով սպառնալիքներ եմ ստանում։ Դրանք վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ես ընդգրկվել եմ Ադրբեջանի սև ցուցակում: Այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին ուղղակի անընդունելի է: Սա գռեհկություն է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի», - ասել է Միլոնովը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակի կապակցությամբ ինքը մտադիր է դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն: