03/11/2020 16:02
Ռազմարդյունաբերության ոլորտում մեծապես ներկայացված են նաև մեր գիտահետազոտական ինստիտուտները՝ իրենց նորարարական մոտեցումներով. Հակոբ Արշակյան
Ռազմարդյունաբերության ոլորտում մեծապես ներկայացված են նաև մեր գիտահետազոտական ինստիտուտները՝ իրենց նորարարական մոտեցումներով, խորհրդարանում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա ասաց, որ գիտահետազոտական ինստիտուտները հայտեր են ներկայացնում, որոնք ֆինանսավորվում են, հետագայում նաև մյուս ընկերությունների ջանքերով դառնում են պրոդուկտներ ու մատակարարվում Պաշտպանության նախարարությանը:
«Այս առումով լուրջ համագործակցություն կա: Օրինակ՝ Պոլիտեխնիկական համալսարանի մասով ունենք բավականին լուրջ համագործակցություն: Բայց պետք է էլի զարգացնենք, կրթությունն այն ոլորտն է, որն անընդհատ զարգացնելու կարիք կա: Պետք է շարժվենք առաջ», - նշեց Արշակյանը: