03/11/2020 16:20
Ռուսաստանն ու Ավստրիան կուժեղացնեն համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում
Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Մոսկվան ու Վիեննան կամրապնդեն համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում՝ Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
«Ավստրիան անվտանգության ոլորտում շատ պատասխանատու և հավասարակշռված քաղաքականություն է վարում, ուստի չեմ կարծում, որ որևէ հիմնարար փոփոխություն կարող է լինել: Բայց այն, ինչ նշված է Ռուսաստանի Դաշնության նախագահի ցավակցական հեռագրում՝ ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցության պատրաստակամություն, կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ հարաբերություններում: Եվ մենք արդեն գործնականում իրականացնում ենք դա», - ասել է դեսպանը։