03/11/2020 11:13
ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել հայերին սպանելու «Ղարաբաղի» աշխատակցի կոչի կապակցությամբ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա քննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կարգապահական և էթիկայի տեսուչ է նշանակվել ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունները քննելու համար», - ասել են ասոցիացիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կոչ էր անում բացառել «Ղարաբաղ» ակումբին եվրոպական մրցաշարերից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ղարաբաղը» կպատժի մամուլի ծառայության ղեկավարին՝ հայերին սպանելու կոչեր անելու համար: