03/11/2020 10:46
Ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ է սպասվում. Ջանջուղազյան
ԱԺ-ում շարունակվում է 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ են սպասում:
«2021թ. համար, ըստ նախագծի, եկամուտների գնահատվող ցուցանիշը 1տրիլիոն 569 մլրդ դրամ է, իսկ հարկային եկամուտների մասով՝ 1տրիլիոն 500 մլրդ 900 մլն դրամ», - ասաց նախարարը: