03/11/2020 11:00
Շրջանառության հարկին պետք է վերաբերվել որպես այլընտրանք, բայց ոչ որպես արտոնություն. ֆինանսների նախարարը ներկայացրեց առաջիկա անելիքները
Առաջիկա անելիքներից առաջին ուղղությունը հարկային արտոնությունների շրջանակի և հարկային ծախսերի հարցն է, ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ շրջանառության հարկի գծով հարկային բեռի վերանայման թեզը բազմիցս են առաջարկել:
«Կարծում ենք՝ պետք է օրակարգում լինի: Շրջանառության հարկին պետք է վերաբերվել որպես այլընտրանք, բայց ոչ որպես արտոնություն», - նկատեց նա:
Ջանջուղազյանը խոսեց նաև տնտեսական շարժառիթների հիման վրա գործող եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մասին. «Պարզ ասած՝ խոսքը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին է: Սա կարևոր ուղղություն է բոլոր իմաստներով»: